Դուդուկի Վարպետն այսօր մշակույթի նախարությունում էր՝ Լիլիթ Մակունցի հետ քննարկելու իր համերգի մանրամասները:
Աշխարհահռչակ երաժիշտ Ջիվան Գասպարյանն այս տարի տոնում է 90-ամյակը: Վարպետի ծննդյան օրը հոկտեմբերի 12 – ն է, բայց Երևանում հոբելյանական համերգը տեղի կունենա նոյեմբերի 26-ին:
Վարպետի ցանկությունն է, որ այս տարի այն նշվի «գեղեցիկ, բայց համեստ»: «Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այն լինի տարվա ամենավառ միջոցառումներից մեկը»,- ամփոփելով հանդիպումը՝ նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: