Ցանկանում եմ Յուվենտուսի հետ հաղթել Չեմպիոնների լիգայում այս կամ մյուս մրցաշրջանում. Ռոնալդու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն պատմել է, որ ցանկանում է թուրինյան ակումբի հետ նվաճել Չեմպիոնների լիգայի Գավաթը.

«Ցանկանում եմ հաղթել Չեմպիոնների լիգայում «Յուվենտուսի» հետ:

Մենք թիմակիցներիս հետ կենտրոնացած ենք դրա վրա, բայց չենք ցանկանում արագացնել իրադարձությունները:Մենք քայլ առ քայլ առաջ կշարժվենք, իսկ հետո կտեսնենք` արդյոք դա մեզ մոտ կհաջողվի՞ այս կամ մյուս մրցաշրջանում: Ակումբի նպատակն առաջնությունում և Իտալիայի Գավաթում հաղթելն է: Իհարկե, կանենք ամեն հնարավոր բան նաև Չեմպիոնների լիգայում»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:




Լրահոս