«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էջմիածնի համայնքապետարանաի քաղաքացիական կացության ակտերի գրանցմա բաժնի նախկին պետ Արմինե Խուդոյանը դատական հայց է ներկայացրել Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի դեմ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔԿԱԳՎ նախկին պետը բողոքարկել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի՝ 2018 թ.-ի օգոստոսի 1-ի կարգադրությունը՝ պահանջելով իրեն վերականգնել նախկին պաշտոնին:
Այս գործը քննելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր Գևորգ Սոսյանը:
Փաստորեն, նախկին քաղաքապետի թիմակիցները փորձում են դատական ճանապարհով խոչընդոտներ ստեղծել նոր քաղաքապետի դեմ. Ի վերջո, ՔԿԱԳՎ-ում պատահական մարդիկ ղեկավար չեն դառնում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: