Ճամպրուկով գումարներն ու Սամվել Բալասանյանը. կլորիկ գումար հակառակորդների մասին ինֆորմացիայի դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2018 թվականի հունիսի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել էր, որ նախկինում գործարարները ճամպրուկով գումար են տարել Բաղրամյան 26, սակայն իր պաշտոնավարման օրոք նման բաներ չեն լինելու: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններրի համաձայն` բացի Բաղրամյան 26-ին ճամպրուկներով գումար տալուց` գործարարներին ստիպել են մարզային ուժային կառույցներին եւս գումար տալ:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` տարիներ շարունակ պաշտոնյաները, գործարարները մարզային ուժային կառույցների հետ նաեւ ընկերական կապեր են ստեղծել, արդյունքում՝ ներքին կարգով պայմանավորվածություն են ձեռք բերել, որ իրավապահները պարբերաբար տեղեկություններ կտան նրանց հակառակորդների մասին:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի` մասնավորապես նման մի գործընթացի է մասնակից եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ըստ օդում կախված լուրերի` նա մարզային ուժային կառույցների ղեկավարներին պարբերաբար գումարներ է տվել, որի դիմաց էլ ստացել է իր հակառակորդների մասին տեղեկություններ, որոնց մի մասը հարկ եղած դեպքում հրապարակել է:

Ամբողջական հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարու:




Լրահոս