ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել մարզի 6 գյուղերում։ ArmLur.am-ը պարզեց, որ մարզպետարանի տեսադաշտում են հայտնվել Լիճք, Ծակքար, Արծվանիստ, Լճավան, Կարճաղբյուր եւ Խաչաղբյուր գյուղերը։ Եւ իրականացված իրավական եւ մասնագիտական հսկողության ընթացքում հայտնաբերվել են մի մարք թերություններ։ Օրինակ Արծվանիստում գյուղապետը խախտել է ՏԻՄ օրենքի 29 հոդվածի 4-րդ կետի պահանջը, համաձայն որի համայնքապետը իր ներկայացմամբ եւ ավագանու համաձայնությամբ պետք է նշանակի համայնքային հիմնարկների եւ կազմակերպությունների ղեկավարներին։
Պարզվում է Արծվանիստի գյուղապետը չի պահպանել այս օրենքի տվյալ կետը եւ գործել է ինքնուրույն, առանց ավագանու։ Ինչը ուղղելու համար մարզպետարանը գյուղապետարանին տվել է մեկ ամիս ժամանակ։ Բացի այս, Արծվանիստի գյուղապետարանում դեռեւս չվարձակալած գյուղնշանակության հողերի համար մրցույթ չի հայտարարվել։ Իսկ ահա Ծակքարի գյուղապետը չի պահպանել ՏԻՄ օրենքի 18-րդ հոդվածի 11-րդ կետի պահանջները։ Այն է՝ համայնքապետը համայնքի ավագանու հաստատմանը պետք է ներկայացնի համայնքի ղեկավարի վարձատրության չափը։ Նաեւ՝ Կարճաղբյուրում, Խաչաղբյուրում եւս գյուղնշանակության հողերի համար մրցույթ չի հայտարարվել։
Սյունէ Համբարձումյան