SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ օգոստոսի 31-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատի քաղաքապետարանի մոտ կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Գաբրիելյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող նախկին կինոյի շենքի դիմաց անհայտ անձնանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։
Մանրամասները` այստեղ