ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուսումնական տարվա առաջին օրը՝ սեպտեմբերի 1-ին, ժամանել էր Սևան քաղաքի թիվ 3 դպրոց։ Դիմելով ուսուցիչներին՝ վարչապետը նշել է, որ ուսուցիչը պետք է իր առջև խնդիր դնի ոչ միայն ինչ-որ տվյալներ փոխանցելու, այլ երեխաներին պատրաստելու թռիչքի։
Նիկոլ Փաշինյանն արդեն դպրոցի ներսում շփվում էր աշակերտների հետ, լուսանկարվում ու երկար ժամանակ փորձում հանգստացնել փոքրիկին, որ արտասվում էր ու ցանկանում վերադառնալ մայրիկի մոտ:
Մանրամասները` տեսանյութում