Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ Ուզբեկստանի Անկախության օրվա առթիվ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն նախագահ,
ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ուզբեկստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ:
Հայաստանի և Ուզբեկստանի առջև այսօր բացվում են երկկողմ միջպետական հարաբերություններն ավելի բարձր մակարդակի բարձրացնելու նոր հեռանկարներ, որը կհամապատասխանի մեր ժողովուրդների բարեկամական և փոխադարձ հարգանքի վրա հիմնված դարավոր կապերի մակարդակին:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն ծրագրերի իրականացման գործում»: