Շանթ Հարությունյանըը քիչ առաջ արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով այսօր ուղիղ եթերում իր անդրադարձել էր նաև նրա՝ բանտում գտնվելուն: Ի պատասխան վարչապետի մեկնաբանության, Շանթ Հարությունյանը նշել է.
«Տեղեկանալով, որ վարչապետ Փաշինյանը իր հանրային ելույթում անդրադարձել է իմ առ այսօր բանտարկված լինելու փաստին, ակամա զուգահեռներ նկատեցի վարչապետ Փաշինյանի և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի վարմունքներում:
Սերժ Սարգսյանը 2014 թ-ին ԱՄՆ-ում հրապարակայնորեն ինձ մեղադրեց՝ համարելով հանցագործ, լավ գիտակցելով, որ ես գտնվելով իր հետ անհավասար պայմաններում, ի վիճակի չեմ իր խոսքին համարժեք պատասխանել բանտից: Իհարկե, ես նրան կարողացա պատասխանել,քանի որ նրա խոսքը համընկել էր մեր դատական նիստերին հետ:
Այսօր վարչապետի կողմից ինձ ուղղված կշտամբանքին համարժեք պատասխանելու որևէ հնարավորություն չունեմ: Ցավոք դատական նիստեր էլ չկան: Եթե Նիկոլ Փաշինյանը իր արարքը չի նույնացնում Սերժ Սարգսյանի վարմունքի հետ, ուրեմն թող հանձնարարի համապատասխան կառույցներին՝ ինձ հնարավորություն տալ լրագրողների հետ հանդիպելու: Այսպիսի հնարավորությունը կլինի արդարացի և բարոյական: Սա կապահովի խոսքի ազատության որոշակի հավասար պայմաններ: Ես, իհարկե, ինքս կհրավիրեի լրագրողներին՝ վարչապետի հանրային խոսքին պատասխանելու համար և իր միջամտությունը չէի խնդրի: Բայց քանի որ նախկին դառը փորձը ունեմ, ուստի ստիպված եմ դիմել իրեն:
Հ.Գ. 2008 թ մարտի մեկի գործով ես գտնվում էի ԿԳԲ-ի բանտում. դիմեցի բանտապետ Խլղաթյանին՝ խնդրելով ինձ թույլ տալ հանդիպում լրագրողների հետ՝ նշելով որ օրենքը թույլ է տալիս: Խլղաթյանը ոչ թե ծիծաղեց, այլ քրքջաց, ասելով. «Շա՛նթ, ով-ով, դու լավ գիտես, որ դա անհնար է: Այս բանտը 1930թ-ից գոյություն ունի, ու այդպիսի բան երբեք չի եղել ու չի լինի, իսկ դա թույլատրող օրենքը ձևի համար է»:
Հ.Գ.2 Նմանատիպ մերժում ստացել ենք ես ու Վարդան Վարդանյանը, երբ 2015 թվին դիմեցինք ՙՙՎարդաաշեն՚՚ ՔԿՀ պետին՝ լրագրողների հետ հանդիպելու հարցով:
Շանթ Հարությունյան, 2 սեպտեմբերի, 2018թ. Վարդաշեն ՔԿՀ»