ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Եղեգնուտ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում կառավարության շենքի առաջ: Քիչ առաջ գյուղացիներին մոտեցավ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը և հորդորեց չպարալիզացնել աշխատանքը: Մարզպետը նաև առաջարկեց գյուղացիներին աշխատանքային խումբ կազմել և այսօր ժամը 19-ին գալ մարզպետարան:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: