Առաջիկայում նախատեսված է Պուտինի և Փաշինյանի հանդիպումը․ Լավրով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում նախատեսված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս մասին երկուշաբթի օրը Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Կարծում եմ, մեզ համար կարևոր է լսել, թե ինչպես է Հայաստանի նոր ղեկավարը գնահատում երկրում իրադրության զարգացման հեռանկարները։ Մեզ, իհարկե, ամենևին միևնույն չէ, թե ինչպես է այս իրավիճակում Հայաստանը կատարում ՀԱՊԿ-ի շրջանակում ստանձնած պարտավորությունները, մենք ելնում ենք այն հանգամանքից, որ այդ պարտավորությունները ուժի մեջ են և պետք է լիարժեք իրականացվեն, այդ թվում` մեր ընդհանուր կազմակերպության հեղինակությունն ամրապնդելու առումով», – այսօր հայտարարել է Սերգեյ Լավրովը:




Լրահոս