Յուրաքանչյուրիս հետ էլ կյանքւոմ պատահում են անհարմար իրավիճակներ, սակայն պետք է կարողանալ դրանց տակից պատվով դուրս գալ: Ընդ որում, տհաճ անակնկալները լինում են ամենաանհարմար պահերին: Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն Ձեզ:
Երբ ժամանակ չկա վարսերը լվանալու, իսկ դրանք յուղոտվել են, ապա օգնության կգա սովորական անձեռոցիկը: Դրանով կարող եք մաքրել արմատները, ապա կրկին սանրել վարսերը: Արդյունքը կգոհացնի Ձեզ:
Երբ ցեփը չեք կարողանում բարձրացնել մատիտով անցեք երկու կողմից և ամեն ինչ պատրաստ է:
Եթե զգացել եք, որ կրծքավանակի հատվածում քրտնում եք, ապա կրծքալի ներսում ամենօրյա միջադիր դրեք և այն կներծծի քրտինքը:
Կիպ տրիկոները հագնելու տարբերակներ ևս կան: Հին զուգագուլպաները կտրեք այնպես, որ շորտեր դառնան, հագեք այն և արդյունքը այլևս տհաճ չի լինի:
Եթե պետք է շնչառությունը թարմացնել, իսկ ատամի մածուկ չունեք, ապա շնչեք սուրճի բույրը:
Տհաճ հոտից ազատվելու համար կոշիկի մեջ կերակրի սոդա դրեք և այդպես թողեք ամբողջ գիշեր
Կարտոֆիլով կարող եք քերել թևատակերը: Այն կքչացնի քրտնարտադրությունը:
Եթե կիսաշրջազգետը բարձրանում է վեր, ապա մազերի լաքը կլուծի բոլոր հարցերը