Սեպտեմբերի 1-ին` Արցախի հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձից մեկ օր առաջ, ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, հիմնադրամի միջոցներն առանձին դեպքերում ծախսվել են կանոնադրությամբ սահմանված նպատակներին ու խնդիրներին հակառակ:
«Ժողովուրդ» օրաթերթին այս գործից հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուների փոխանցմամբ` իրականությունն այն է, որ երբ ԱԺ պատգամավոր գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանին կալանավորեցին զինվորներից հափշտակված «հայտնի տուշոնկայի» քրեական գործով, իրավապահները նաեւ թիրախավորել են Արթուր Աղաբեկյանին: Կարծել են, թե Մանվել Գրիգորյանին «տակից» ինչ-որ բաներ է տվել Աղաբեկյանը` մի բան էլ պահելով իր նկուղում:
Մինչդեռ իրականում Արցախում մեծուփոքր բոլորը գիտեն, որ Մանվել Գրիգորյանն
ու Արթուր Աղաբեկյանը 2015 թվականից չեն շփվում:
Ամբողջական հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում