«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, առաջիկա շաբաթներին կավարտի աշխատանքը եւ նոր ԸՕ հայեցակարգը կուղարկի Վենետիկի հանձնաժողովի գնահատականին։
Այս մասին մեր լրագրողի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է հանձնաժողովի ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ հստակ օր չմատնանշելով։ Նա ասել է, որ աշխատանքները դեռ ընթանում են, եւ վստահեցրել, որ գործընթացը սահմանված ժամկետներում է ընթանում։
Հավելենք, որ, մեր տեղեկություններով, Իոաննիսյանը մի քանի շաբաթ առաջ այս թեմայով խորհրդակցության ժամանակ հայտարարել է, թե նախատեսել են սեպտեմբերի 4-ին նախագիծն ավարտել, որ ուղարկեն եվրոպացի գործընկերների դատին»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: