Պատուհասը. Ջրպետկոմի նախագահի որդին ցանկանում է ՀԷԿ կառուցել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ջրպետկոմի նախագահ Ինեսա Գաբայանը անկեղծացել է՝ ասելով, որ իր տղան ցանկանում է Սեդվին գետի վրա ՀԷԿ կառուցել: Չնայած՝ Հագվի գյուղի բնակիչները բողոքում են ՀԷԿ-ի կառուցման դեմ, Գաբայանը փորձել է ՀԷԿ-ի կառուցումը ներկայացնել որպես բարեգործություն՝ իբրեւ թե ՀԷԿ-ի կառուցման արդյունքում կլուծվի գյուղի սողանքների հարցը:

Ինեսա Գաբայանը ջրպետկոմի նախագահն է, եւ նրան առաջին հերթին պետք է հուզի Հայաստանի բնակչությանը ոռոգման ջրով ապահովելու հարցը: Երբ իր տղան ուզում է մի ամբողջ գետ մտցնել խողովակի մեջ եւ դրանով գյուղացիներին զրկել ոռոգման ջրից, Գաբայանի անձնական շահը հակադրության մեջ է մտնում իր պաշտոնական պարտականությունների կատարման հետ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս