Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի անդամներին հանդիպեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ելույթ ունեցավ նաև ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, թե պատրաստ է ամեն ինչի, միայն վստահությունը երևանցիների արդարացնի: «Չկա փորձառություն կոռուպցիայի, ատկատների մեջ, իհարկե, չկա, և երբեք չի լինելու: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ` մեր հաղթանակի դեպքում Երևանից երբեք այլևս ոչ ոք ոչինչ չի գողանալու, ես այս հարցում շատ ավելի կոշտ եմ լինելու, քան ուժային կառույցները, սա, միանշանակ է, և մեր քաղաքական անցած ուղին վկայում է դրա մասին»,-նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: