Սեպտեմբերի 6-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա տեսակապ` «Ինչպես հակառուսական պատժամիջոցները կանդրադառնան Եվրասիական միության երկրների վրա, և ինչպես է հնարավոր նվազեցնել ռիսկերը» թեմայով։
Ասուլիսի բանախոսն է Տնտեսության բարձրագույն դպրոցի համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի դեկանի առաջին տեղակալ Իգոր Կովալյովը:
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 09:00-ին, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կմեկնարկի Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության խնդիրներին նվիրված միջազգային համաժողովը՝ կազմակերպված Մանկական բժիշկներիհայկական ասոցիացիայի, Մանկական վիրաբույժների ռուսական ասոցիացիայի, Մոլդովայի Հանրապետության Մանկական վիրաբուժության ազգային իության ևՄանկական նյարդավիրաբույժների եվրասիական ասոցիացիայի կողմից:
Համաժողովին մասնակցելու են մի շարք մասնագետներ Ռուսաստանից, Մոլդովայից, Ռումինիայից, Ուկրաինայից և Վրաստանից:
Միջոցառմանը ներկա կգտնվեն և բացման խոսքով հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Հրավիրում ենք լուսաբանելու
Միջոցառումը կանցկացվի ԵՊԲՀ նիստերի դահլիճում, մուտքը Աբովյան փողոցից
Հարցերի դեպքում զանգահարեք
ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժին
Հեռախոս` ( +374 011) 621 102
***
Սեպտեմբերի 6-ին, ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Շանթ Հարութունյանի ազատ արձակման պահանջն ու հնարավոր զարգացումները» թեմայով։
Բանախոսներն են`
Արթուր Սաքունց, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար
Վարդան Հարությունյան, իրավապաշտպան, Իրավունքի և ազատության կենտրոն ՀԿ-ի ղեկավար
Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» ՀԿ-ի ղեկավար
***
սեպտեմբերի 6-ին, ժամը 16:00-ին, Հանրապետության հրապարակից (Կառավարության շենք) կմեկնարկի «Ուրախ երթ հանուն Հայաստանի անտուն կենդանիների բարօրության» միջոցառումը: Երթի մասնակիցները խնդրագիր կներկայացնեն ՀՀ Կառավարությանը և կշարժվեն Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի ուղղությամբ՝ դիմելով նաև քաղաքային իշխանություններին: Խնդրագրով կենդանասերներն ու կենդանապաշտպանները Կառավարությանն առաջարկում են տարբերակներ, որոնցով կարելի է հիմնովին լուծել ՀՀ-ում թափառող կենդանիների խնդիրը:
Միջոցառմանը ներկա կլինեն նաև հայտնի հասարակական դեմքեր իրենց ընկերակից կենդանիների ուղեկցությամբ: