ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարոն Տոնոյան, առանց երկրորդ երեխայի հնարավոր չէ միանգամից երրորդին ու չորրորդին ունենալ. վարչապետը կատակեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 6-ի նիստում, երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից 150 հազար դրամ դարձնելու օրինագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի միջեւ զվարճալի բավանեճ տեղի ունեցավ:

Երբ օրինագիծը ներկայացող Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ասաց, որ երկրորդ երեխայի ծնունդը ռազմավարական նշանակություն ունի մեր պետության համար, Փաշինյանը դիմելով Դավիթ Տոնոյանին՝ կատակով ասաց. «Պարոն Տոնոյան, ուզում էինք ասել՝ հատկապես տղա երեխաների ծնունդը: Ձեր հայացքում ես դա կարդացի, ու ինչքան հնարավոր է շուտ դառնան 18 տարեկան»:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս