Հայաստանում որևէ աշխատավարձով հնարավոր չէ գնել այդպիսի շքեղ առանձնատուն. Օսիպյանը՝ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը համոզված է, որ Հայաստանում որևէ աշխատավարձով հնարավոր չէ գնել այնպիսի շքեղ առանձնատուն, ինչպիսին ունի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին Օսիպյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ոստիկանապետի աշխատավարձով հնարավո՞ր է շքեղ առանձնատուն գնել, ինչպես դա արել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: «Թե ի՞նչ ճանապարհով է այն գնվել կամ կառուցվել, այդ հարցով կխնդրեմ դիմեք իրեն՝ կառուցողին կամ սեփականատիրոջը»,- ասաց Օսիպյանը:




Լրահոս