Մշակույթի նախարարության նոր նախաձեռնությունը գրողների շրջանում միանշանակ չի ընդունվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ մշակույթի նախարարությունը վերջերս հանդես է եկել ստեղծագործողների եւ հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության վերաբերյալ նոր նախաձեռնությամբ։ Նախարարությունը որոշել է խրախուսել հետեւյալ ժանրերի զարգացումը՝ արկածային, դետեկտիվ, գիտաֆանտաստիկա, ֆենթըզի, սարսափ պատմություն, գեղարվեստական հուշագրություն։ Միայն թե, գրողների շրջանում այս նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը տարակուսանք է հայտնել՝ արդյոք սարսափ ժանրի գրականությունը խրախուսելու հանրային պահանջ կա՞: «Մենք մինչեւ վերջերս խոր ճգնաժամի մեջ էինք՝ պետական քաղաքականությունը հավասարվել էր մի ոհմակի շահերին, իշխանությունը խրախուսում էր միայն իրեն անմռունչ ծառայող արվեստագետներին։

Հեղափոխությունից հետո պետական միջոցները արժե ծախսել ստեղծագործական հանդուգն մտահղացումներին աջակցելու համար, որոնք քաղաքացիական արիության դրսեւորումներից են եւ դրանով նպաստում են մեր պետականության ամրապնդմանը»,- ասել է նա»։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս