Զոհրաբ Մնացականյանը` Մեքսիկայի պատվո հյուպատոսի պաշտոնի համար աթոռակռվի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի պատվո հյուպատոսի պաշտոնի համար աթոռակռվին, հայտնեց, որ խնդրին ծանոթ չէ, պետք է ճշտի: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Գեորգի Ավետիսյանը 2018 թվականի հուլիսի 23-ին դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը իր թեկնածությունը դիտարկել Հայաստանի Հանրապետությունում Մեքսիկայի պատվո հյուպատոսի պաշտոնում: Անդրադառնալով այս խնդրին` Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց.

«Ներկայիս դրությամբ ավելի փորձում ենք ամրապնդել մեր համակարգը, որոշ բարեփոխումների ծրագիր ունենք, որի նպատակը մեկն է` ավելի ամրապնդել մեր համակարգը արհեստավարժ, պրոֆեսոնալ մարդկանցով, ողջ իմաստը դա է, առայժմ այսքան»:




Լրահոս