ՊԵԿ վարչությունը կաթվածահար վիճակում է. Կարեն Կարապետյանին դեռևս աշխատանքից չեն ազատել. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ օպերատիվ վարչության աշխատանքները արդեն տևական ժամանակ է կազմալուծվել են։ ՊԵԿ-ի այս կարևորագույն վարչության պետ, ոստիկանապետ Վալերի Օսիպյանի կնքահայր Կարեն Կարապետյանի նկատմամբ դեռեւս հուլիսի սկզբից ծառայողական քննություն էր սկսվել, ապա նյութերը ուղարկվել էին ՀՔԾ։ Իսկ այս ամբողջ ժամանակահատվածում ՊԵԿ օպերվարչության պետի աշխատասենյակի դուռը կնքված է, նրա գործառույթներն իրականացնում են պետին ոչնչով չզիջող տեղակալները և վարչության այլ աշխատակիցներ, որոնցից ՊԵԿ-ը սկսել է աստիճանաբար ազատվել։

Ուշագրավն այն է, որ ՊԵԿ ղեկավարությունը դեռևս աշխատանքից չի ազատել Կարեն Կարապետյանին։ Այսինքն՝ ոչ աշխատանքից են ազատում, ոչ վերադարձնում, ինչից միայն ու միայն տուժում է օպերատիվ վարչության բնականոն աշխատանքը, որը, ինչպես արդեն նշեցինք, արդեն 2 ամիս է կաթվածահար վիճակում է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս