ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սամվել Բալասանյանի որդին անպաշտո՞ն կմնա. երազանքն այդպես էլ իրականություն չդարձավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի երազանքն այդպես էլ իրականություն չդարձավ: Նախորդ իշխանությունների ժամանակ Սերժ Սարգսյանը Բալասանյանին խոստացել էր որդուն` Խաչատուր Բալասանյանին, Չինաստանի Գուանչժո քաղաքում նշանակել տնտեսական հարցերով գլխավոր հյուպատոս: Սակայն իշխանափոխությունը խառնել է ծրագրերը, եւ նոր իշխանությունների օրոք այդ նշանակման մասին այլեւս խոսք լինել չի կարող, իսկ պատճառաբանությունն էլ այն է, թե նոր իշխանությունները ոչ կադրային նշանակումներ չեն կատարում:

«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանին հասկանալու համար, թե ինչու չեղարկվեց Խաչատուր Բալասանյանի նշանակումը հյուպատոսի պաշտոնում. «Այս պահի դրությամբ մենք նշանակում չունենք: Եթե նշանակվի, իսկ գլխավոր հյուպատոսները նշանակվում են արտաքին գործերի նախարարի հրամանով, ապա դա կարվի հրապարակային: Որքան ես եմ տեղյակ, նման նշանակում այս պահին չի նախատեսվում», – նշեց Տիգրան Բալայանը:




Լրահոս