Բերման են ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության անդամն ու համակիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայից ոստիկանության Արաբկիրի բաժին են բերման ենթարկվել «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանն  ու կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանը: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունը:

«Հենց նոր տեղեկացանք, որ Ազգային ժողովի մոտակայքից ոստիկանության Արաբկիրի բաժանմունք ձեռնաշղթաներով բերման են ենթարկվել “Ժառանգություն” կուսակցության վարչության անդամ Հովսեփ Ղազարյանին եւ կուսակցության համակիր Վահագն Հովհաննիսյանին: Նրանց “հանցանքը” կայացել է նրանում, որ փորձել են “Street art” ոճի մեջ Ժառանգության քաղաքական գովազդը (ի դեպ, առանց որեւէ նախընտրական տարբերանշանի) իրականացնել փողոցի մայթերին:  Արաբկիրի բաժին է մեկնել Արմեն Մարտիրոսյանը: Այնտեղ է նաեւ փաստաբանը, ում արդեն 15 րոպե է ներս չեն թողնում: Տղաների հետ հնարավոր չի կապվել նաեւ հեռախոսով: Հավանաբար առաջին արած ահազանգից հետո ձեռքներից խլել են:
Մենք սպասում ենք Ոստիկանության պաշտոնական պարզաբանմանը»:, – ասված է հայտարարության մեջ:




Լրահոս