Ռուս սահմանապահները Հայաստանի պետական սահմանի խախտման փորձ են բացահայտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակիցները պետական սահմանի խախտման փորձ են բացահայտել «Կարճեւան» հսկիչ անցակետում (Սյունիքի մարզ):

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ-ում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, անձնագրային հսկողությունն անցնելու գործընթացում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին իրեն չպատկանող անձնագիր Է ներկայացրել:

Հարցման ընթացքում Իրանի քաղաքացին պարզաբանել Է, որ սխալմամբ վերցրել Է իր ընկերոջ անձնագիրը, որի հետ միասին եկել Էին Հայաստան:

Սահմանված կարգով նշված քաղաքացին հանձնվել Է ՀՀ իրավապահ մարմիններին:




Լրահոս