Պաշտոնական այցով Երևան ժամանեց Վրաստանի նորընտիր վարչապետ Մամուկա Բախտաձեն: Նրան դիմավորեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա երկու հարևան պետությունների ղեկավարների առաջին հանդիպումն է:
Երևանում Բախտաձեն հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի ու խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանի հետ: