Սեպտեմբերի 11-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 12:30-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն Երևանի «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Շուշան Խաչատրյանը և փաստաբան Գևորգ Գրիգորյանը:

ԹԵՄԱ՝ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի երթուղիները շահագործման խնդրի առաջ են կանգնած. Շուշան Խաչատրյանը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին:

***

Սեպտեմբերի 11-ին ժամը 11:30 -ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում (Իսահակյան 28. 3-րդ հարկ) տեղի կունենա հասրակական գործիչ, հրապարակախոս  Խաչատուր Խաչատրյանի և շաքարային դիաբետով հիվանդ Լևոն Քոչարյանի ասուլիսը:

Թեմա.«Թավշյա հեղափոխությունից հետո պետությունը օրինականացնում է  շաքարային դիաբետով հիվանդների մահվան դատավճիռը. ահազանգ. փաստեր, թվեր»։

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 10։00-ին ՄԱԿ-ի գրասենյակում տեղի կունենա «Երեխաներին անազատության մեջ պահելու վայրերի մշտադիտարկում» գործնական ուղեցույցի հայերեն տարբերակի ներկայացումը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը։

***

Սեպտեմբերի 11-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնում»  տեղի կունենա քննարկում «Երևանի ճարտարապետական դիմագիծն ու կառուցապատման խնդիրները. ի՞նչ լուծումներ են առաջարկում թեկնածուները» թեմայով։

Բանախոսներն են`

Արսեն Կարապետյան«Իմ քայլը» դաշինք

Անի Սամսոնյան, «Լույս» դաշինք

Արգիշտի Գևորգյան, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն

Արմինե Ղազարյան, «Երևանի հանրություն» դաշինք

Արմենակ Ստեփանյան, «Ժառանգություն» կուսակցություն

 Բանախոսների ցանկը կհամալրվի:




Լրահոս