Ազգային ժողովը այսօր քննարկում է Բարձրագույն դատական խորհուրդի կողմից Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրված միակ թեկնածու Երվանդ Խունդկարյանի հարցը:
Թեկնածուին ներկայացնում է ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը: Նշենք, որ ընտրվելու դեպքում Երվանդ Խունդկարյանը կպաշտոնավարի վեց տարի ժամկետով:
Երվանդ Խունդկարյանն իր ելույթում անդրադարձավ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններց հետո վճռաբեկ դատարանի դերին: Նրա խոսքով՝ այժմ ՀՀ-ում վերջնական դատական ակտերի գերակշիռ մասը հիմնավորվում է վճռաբեկ դատարանի որոշումներով:
«Իրենց ամենօրյա աշխատանքում վճռաբեկ դատարանի որոշումներով են առաջնորդվում վարչական մարմինները, գործադիր գործառույթով օժտված հանրային իշխանության համակարգը, փաստաբանական համայնքը, ինչպես նաև դատախազությունն ու քննչական մարմինները: Վճռաբեկ դատարանի որշումներում արտահայտված դիրքորոշումները ուղենիշային են համարվում ոչ միայն իրավակիրառ պրակտիկայում, այլև իրավաստեղծագործության ոլորտում՝ օրենքներ կամ ենթաօրենսդրական ակտեր ընդունելիս»,- նշեց նա:
Ավելի մանրամասն` ArmLur.am-ի տեսանյութում: