Սեպտեմբերի 12-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 12-ից 14-ը Երևանում տեղի կունենա Ֆրանկոֆոն միջազգային հասարակական կազմակերպությունների 11-րդ համաժողովը, որին բացման խոսքով հանդես կգան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը։

***

Սեպտեմբերի 12- ին, ժամը 12։00- ին Հայաստանի հանրային ռադիոյի ասուլիսների սրահում (Ալեք Մանուկյան 5, Ռադիոտուն 3- րդ հարկ) տեղի կունենա Հանրային ռադիոյի գործագիր տնօրեն Մարկ Գրիգորյանի եւ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի մամուլի ասուլիս՝ նվիրված հայ մեծ գեղանկարիչ Սարգիս Մուրադյանի «Սասունցիներ» որմնանկարի վերականգնման համար կազմակերպված բարեգործական համերգին։

***

Հայաստանը զորախումբ կուղարկի Սիրիա․ ի՞նչը կարող էր ստիպել Հայաստանի իշխանություններին ուղարկել զորքը, ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ Հայաստանը Ռուսաստանից և ինչո՞ւ է Հայաստանը ներքաշվում Ռուսաստանի և Սիրիայի հարաբերություններում։

Ընդդեմ ՀՀ զորամիավորումը Սիրիա ուղարկելու նաև բողոքի ցույց է նախատեսված կառավարության շենքի դիմաց, սեպտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին։

Թեմայի վերաբերյալ «Անդրադարձ»մամուլի ակումբում, սեպտեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին կխոսի «Նախախորհրդարանի» և «Միացում» շարժումների նախկին անդամ Տիգրան Խզմալյանը։

***

Սեպտեմբերի 12-ին, ժամը 12:00-ին  «Մեդիա կենտրոնում»  տեղի կունենա քննարկում «Երևանի զարգացման տեսլականը. ինչպես արդյունավետ կառավարել քաղաքը» թեմայով։

Բանախոսներն են`

Հովսեփ Խուրշուդյան, «Ժառանգություն» կուսակցություն

Արամ Գրիգորյան, «Երևանի հանրություն» դաշինք

Խաչատուր Ստեփանյան«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն

Տրդատ Սարգսյան, «Իմ քայլը» դաշինք

Արթուր Գասպարյան, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն

Արտակ Ավետյան, Ռեֆորմիստների կուսակցություն

Դավիթ Խաժակյան, «Լույս» դաշինք

***

Սեպտեմբերի 12-ին  ժամը 11 00 Հայացք մամուլի ակումբի հյուրերն են փաստաբան Նորայր Նորիկյանը և քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Թեման` ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի աղմկահարույց ձայնագրության հետքերով:




Լրահոս