Երեկ Արամ Մանուկյանի արձանի մոտից ՀՅԴ-ն տվեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը։ Հավաքին ներկա էին կուսակցական պատգամավորները, մարզպետները, ավագանու թեկնածուները՝ ավագանու ցուցակը գլխավորող Միքայել Մանուկյանի ղեկավարությամբ։
Սակայն հատկանշական է փաստը, որ ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը բացակայում էր։ Կուսակցության մամուլի ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, թե Հրանտ Մարգարյանը երկրում չէ։