ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումը դավադրություն է, հանցագործություն Հայաստանի պետականության նկատմամբ: Այս մասին այսօր «Իմ քայլը» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես հանձնարարել եմ ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ ամենակարճ ժամանակահատվածում հայտնաբերել դավադրությունը կազմակերպածներին եւ նրանց ենթարկել ամենախիստ պատասխանատվության:
Վարչապետն Արթուր Վանեցյանից և Վալերի Օսիպյանից պահանջեց 2 ժամից իրեն ներկայացնել զեկույց կատարված աշխատանքների մասին. «Տո մկին էլ, ձկին էլ: Ոչ մի մուկ ու ձուկ չի պլստալու: Հայաստանում գողերի ժամանակն անցել է, ամերիկաներից, ավստրալիաներից, ռուսաստաններից գտնելու ենք եւ բերելու ենք: Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան, դե հիմա սպասեք»:
Մանրամասները` տեսանյութում: