Ինչու է Սասուն Միքայելյանը պասիվացել. նա մեկնել է արտերկիր. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին ներքաղաքական բուռն իրադարձությունների վերաբերյալ լռում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նա չմասնակցեց նաեւ ԱԺ այս նստաշրջանին: Պատճառը, պարզվում է, Միքայելյանի առողջական խնդիրներն են:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Միքայելյանը մեկնել է արտերկիր, վիրահատվել: Արցախյան պատերազմի ժամանակ «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը բեկորային վնասվածքներ էր ստացել, եւ մինչեւ հիմա նրա մարմնում մի քանի տասնյակ բեկորներ են մնացել, որոնք էլ նորագոյացությունների պատճառ են դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վիրահատությունն անցել է բարեհաջող, Միքայելյանն ապաքինվում է»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս