Կառավարության այսօրվա նիստը վարում է ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Ինչպես հայտնի է՝ վարչապետ նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում է և օրենքի համաձայն, հենց առաջին փոխվարչապետը պետք է փոխարինի նրան:
Կառավարության նիստի սկզբում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցրեց՝ հնարավոր է արդյոք նիստի օրակարգում ավելացնել մեկ հարց, որը հույժ գաղտնի է լինելու և որի շուրջ փաստաթղթերը դեռ քարտուղարությունը պատրաստում է և մինչ նիստի ավարտը կհասցնեն բաժանել: Առաջարկությունն առարկություն չունեցավ և այժմ գործադիրի անդամները քննարկում են օրակարգի զեկուցվող հարցերը: