Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ֆրանսիայի նախագահական Ելիսեյան պալատ: Ինչպես Փարիզից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Ելիսեյան պալատի մուտքի մոտ նրան դիմավորեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների ղեկավարները բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:
Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 13-ին աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն: Վարչապետն օդանավակայանից ուղևորվել էր Փարիզի «Երևան» պուրակ, որտեղ ծաղկեպսակ էր դրել Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնուհետև վարչապետ Փաշինյանն ընթրիք էր ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կառավարության ղեկավարն այցի երկրորդ օրը սկսել էր «Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժում» կազմակերպության (MEDEF) անդամների հետ հանդիպումով:
Մանրամասները` տեսանյութում