«Կոնգրես» հյուրանոցը ձեռք բերելու ժամանակ կաշառքի էպիզոդ չկա. Ռոբերտ Քոչարյանի փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հանդես եկան մամուլի ասուլիսով և անդրադարձան ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի  գաղտնալսված հեռախոսազրույցին: Քոչարյանի փաստաբանական խումբը մասնավորապես պնդում է, որ  «Կոնգրես» հյուրանոցը Քոչարյանների կողմից ձեռք բերելու գործարքի ժամանակ կաշառքի էպիզոդ չկա։ Փաստաբան Արամ Օրբելյանը մեկնաբանեցԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությունները, թե Քոչարյանը «Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերել կաշառքի միջոցով։

««Կոնգրես» հյուրանոցը ձեռք է բերվել 2014 թվականին, իսկ այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել արդեն վաղուց։ Երբ կլինի գործը, կհասկանանք՝ ինչ է նկատի ունեցել ԱԱԾ տնօրենը։ Բայց այդ գործարքի հետ կապված որևէ կաշառքի էպիզոդ մենք չենք տեսնում», – հայտարարեց Արամ Օրբելյանը:

Նա նաև հավելեց, որ իրենց թիմը զարմացած է արված հայտարարությունից և սպասում են զարգացումներին։




Լրահոս