«Իմ քայլը» դաշինքի հերթական քարոզարշավն ասյօր մեկնարկեց Ավան վարչական շրջանից: Լրագրողների հետ զրույցում դաշինքի թեկնածու Հայկ Մարությանը խոսեց նախօրեին ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի կողմից հնչեցված հայտարարությունների մասին` նշելով, որ վերջինիս կողմից ասվածը, թե «Իմ քայլի» ցուցակում կան մարդիկ, ովքեր կապ ունեն Սերժ Սարգսյանի հետ, չի համապատասխանում իրականությանը:
Հարցին` պատրաստվո՞ւմ է գնալ բանավեճի Նաիրա Զոհրաբյանի հետ, Մարությանը պատասխանեց, որ պատրաստ է բանավիճել բոլոր թեկնածուների հետ, սակայն առանձին բանավեճի չի գնա:
Մանրասմասները` ArmLur.am-ի տեսանյութում: