Վճռաբեկ դատարանի նախագահի ունեցվածքը. «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վճռաբեկ դատարանի նորանշանակ նախագահ Երվանդ Խունդկարյանի եկամուտների հանրագումարը 2017թ. կազմել է 12 357 023 ՀՀ դրամ: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված նրա՝ 2017թ. տարեկան հայտարարագրից, որը պաշտոնատար անձի կողմից ներկայացվել է 2018թ. մարտին, երբ նա դեռ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի նախագահն էր: 2017թ. Երվանդ Խունդկարյանի դրամական միջոցները կազմել են 6000 ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ՝ 19 մլն ՀՀ դրամ: 2017թ. վերջում 19 միլիոնը եւս 3–ով է ավելացել, եւ Ե. Խունդկարյանի եկամուտը կազմել է 22 մլն ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանի նորանշանակ նախագահի եկամուտներն անցած տարի գոյացել են աշխատավարձից, այլ եկամուտներ եւս ստացել է: Երեք տարբեր աշխատավարձերից ստացած եկամուտները կազմել են 11 687 930, 109 102, 46 956 ՀՀ դրամ: Այլ եկամուտներից ստացված գումարը կազմել է 513 035 ՀՀ դրամ եւ շուրջ 297 եվրո: Երվանդ Խունդկարյանը անշարժ ու շարժական գույք չի հայտարարագրել:

Հավելենք, որ նա Վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրվել սեպտեմբերի 13–ին՝ ԱԺ պատգամավորների ձայների 74 կողմ, 10 դեմ հարաբերակցությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս