Որ ուժերն ամենաշատ գովազդային վահանակներ ունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` նախընտրական քարոզարշավի ընթացքում ուժերն օգտվում են ինչպես անվճար, այնպես էլ վճարովի ծառայություններից` պաստառներ փակցնելու համար: Եվ ահա, սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի արտահերթ ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում 12 քաղաքական ուժերից միայն 9 է ցանկացել օգտվել 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակներից:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առկա տվյալներից տեղեկանում ենք, որ  կուսակցություններից և դաշինքներից ամենաշատ վահանակները պետք է ունենա  «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը՝ 112 հատ, Հայ հեղափոխական դաշնակցությունը կունենա` 107, «Լույս» դաշինքը՝ 105, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 57, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 23, «Երեւանցիներ» դաշինքը՝ 19, «Օրինաց երկիր» կուսակցությունը՝ 8, «Ժառանգություն»-ը՝ 7 եւ Ռեֆորմիստների կուսակցությունը՝ 4 վահանակ։ 

Եվ «Երեւանի հանրություն» դաշինքը, «Ժողովրդավարական ուղի» եւ «Հայք» կուսակցությունները չեն օգտվում այդ ծառայություններից:




Լրահոս