Երեւանում սեպտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 19։30-ի սահմաններում մարմնական վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երիտասարդի:
Հաղորդում է ստացվել, որ 28–ամյա քաղաքացին 3 հատ ածելի է կուլ տվել և տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Պարզվել է, որ նույն օրը տանն ինքնասպանություն գործելու նպատակով քաղաքացին շեղբով վնասել է նախաբազուկը, որից հետո կուլ է տվել երեք ածելի։