Չարենցավանում 16-ամյա տղան դանակի հարված է ստացել կրծքավանդակի ձախ կողմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 16-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Չարենցավանի բաժին «Չարենցավան» Բ/Կ-ից հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած վերք՝ արնահոսությամբ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 16-ամյա Արսեն Գ․-ն։

Ոստիկանությունից հայտնում են, որ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկաններին հաջողվել է պարզել, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, 3-րդ թաղամասում Արսեն Գ․-ն վիճել է 16-ամյա Սամվել Մ․-ի հետ։

Այդ ընթացքում Սամվել Մ․-ն դանակով հարվածել է Արսեն Գ-ին: Բացատրական աշխատանքների արդյունքում, սեպտեմբերի 17-ին, ժամը 10.30-ին Սամվել Մ․-ն ներկայացել է ոստիկանության Չարենցավանի բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:




Լրահոս