Սպառնում են. ՀՀԿ-ական պաշտոնյաներն իրենց ենթակաների խոսակցությունները կգաղտնալսե՞ն. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ ու ՀՔԾ պետերի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրության հրապարակումից հետո մի շարք հանրապետական պաշտոնյաներ, քաղաքապետեր ու այլ գերատեսչությունների ղեկավարներ սկսել են սպառնալ-զգուշացնել իրենց ենթականերին կարևոր հարցերի շուրջ հեռախոսային զրույցներ չվարել, զերծ մնալ անգամ ֆեյսբուքյան նամակագրությունից, քանի որ «կարողա պատահի իրենց հետևում են»։

Նման մի քանի դեպք գրանցվել է հատկապես Վանաձորում քաղաքային իշխանության ներկայացուցիչների կողմից։ Այսինքն՝ պաշտոնյաներն իրենց ենթականերին սպառնում են գաղտնալսել՝ դրանով իսկ փորձելով կանխել իրենց դեմ հնարավոր սաբոտաժը և առհասարակ խնդրահարույց տեղեկությունների տարածումը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս