Բերքաբերի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանգանակություն է սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանն իր առողջական վիճակի պատճառաբանությամբ հրաժարական տալու վերաբերյալ դիմում է գրել, hամայնքի ավագանու 2018թ. հուլիսի 17-ի որոշմամբ` նրա լիազորությունները դադարեցվել են: Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի հուլիսի 20-ի  որոշմամբ` Բերքաբեր համայնքի ղեկավարի  պաշտոնակատար է նշանակվել 35-ամյա Արգամ Արզումանյանը: 2018թ. հոկտեմբերի 21-ին կկայանան Բերքաբեր համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ:

Արգամ Արզումանյանն  առաջադրելու է իր թեկնածությունը: Նա ասաց, որ իրեն մտահոգում է գյուղում մանկապարտեզ չլինելու խնդիրը: 522 բնակիչ ունեցող Բերքաբերում նախադպրոցական տարիքի 21 երեխա կա, որոնք մանկապարտեզ գործելու դեպքում այնտեղ կհաճախեն: Ա. Արզումանյանը հայտնեց, որ մանկապարտեզ պահելու համար համայնքի բյուջեում ֆինանսական միջոցներ չկան: Նրա հաշվարկներով` մանկապարտեզի գործունեության համար ամսական շուրջ 600 հազար դրամ է  հարկավոր:

Ա. Արզումանյանն  ասաց, որ ինքը մտադիր է  այդ նպատակով  դրամական հանգանակություն կատարել` դրամահավաքը սկսելով իր ծանոթներից եւ մտերիմներից,  հետո  կդիմի  դոնորներին, բարեգործական կազմակերպություններին:

Ոսկան Սարգսյան




Լրահոս