Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Երևանի ավագանու ընտրություններին քվեարկել է հանուն զարգացման և առաջընթացի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ նախագահն իր քաղաքացիական պարտքը կատարեց Երևանի 4/53 ընտրական տեղամասում: «Միանշանակ քվեարկել եմ հանուն Երևանի, հանուն զարգացման, առաջընթացի: Հանուն նրա, որպեսզի մենք լավ մայրաքաղաք ունենանք: Չեմ ասի, որ այս ընտրությունները շատ մեծ տարբերություն ունեն նախորդներից, սակայն ինձ համար կարևոր դեր ունի հանդուրժողականությունը ընտրական գործընթացում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բաբլոյանը:
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 8 կուսակցություն: