Սեպտեմբերի 24-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 24-ին, ժամը 10.00-ին, Մեդիա կենտրոնում (Սարյան 12, 3-րդ հարկ) տեղի կունենա Ականատես դիտորդական խմբի ասուլիսը, որի ժամանակ կներկայացվեն Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության արդյունքները:

«Ականատես» դիտորդական առաքելություն նախաձեռնությունը հիմնադրվել է 2018 -ին` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպությունների և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության կողմից։

***

Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա «Անկախ դիտորդ» դաշինքի մամուլի ասուլիսը «Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների դիտարկման նախնական արդյունքները» թեմայով:
Բանախոսներ են՝

Արթուր Սաքունց, ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
Դանիել Իոաննիսյան, Իրազեկ քաղաքացիների միավորում




Լրահոս