«Լույս» դաշինքը Երևանի ավագանու ընտրություններին լուրջ խախտումներ չի հայտնաբերել: ArmLur.am-ի հետ զրույցում դաշինքի շտաբի պետ Դավիթ Խաժակյանը նշեց, թե հիմնականում նկատել են շատ կուտակումներ, սակայն ոստիկանությունն օպերատիվ կերպով արձագանքել է դրանց:
Նրա խոսքով, այդ կուտակումները հիմնականում արհեստական են եղել: Այլ լուրջ խախտումներ դաշինքի անդամներն այքան էլ չեն հայտնաբերել: Միևնույնժամանակ Դավիթ Խաժակյանը նկատեց, թե նախորդ ընտրությունների համեմատ ընտրողներն այս անգամ պասիվ են: