Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 23-ին և 26-ին երեկոյան ժամերին հատկապես հյուսիսային, 27-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Սեպտեմբերի 24-25-ը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան 5-10մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-25-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 26-27-ը նույնքանով կնվազի:

Երևան քաղաքում`

Սեպտեմբերի 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Սեպտեմբերի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:




Լրահոս