Ձայների հաշվարկն ավարտվեց. որ ուժը որքան ձայն է ստացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփումը և հայտարարվել են բոլոր 475 տեղամասերի տվյալները:

Այսպիսով, ընտրություններին հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը՝  81,06 տոկոսը (294109 ընտրող)։

Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։

Երրրոդ հորիոզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։

Եվ չնայած ոչ ոք այլևս չի հաղթահարել անցումային շեմն ավագանու կազմում ընգրկվելու համար (դաշինքների համար այն կազմում է 8 տոկոս, իսկ կուսակցությունների համար՝ 6 տոկոս), «Լույս» դաշինքն էլ կընդգրկվի և  կգործի օրենդրության այն դրույթը, որի համարձայն՝ ավագանու կազմում պետքբ է ներկայացված լինեն առնվազն 3 քաղաքական ուժեր:

Մյուս ձայները բաշխվել են հետևյալ կերպ. ներկայացնում ենք ըստ քվեաթերթիկի հերթականության.

Երևանի Հանրություն կուսակցությունների դաշինք- 0.69 տոկոս, 2502 ձայն,

Երևանցիներ կուսակցությունների դաշինք – 0.82 տոկոս, 2985 ձայն,

Երկիր Ծիրանի կուսակցություն- 1.39 տոկոս, 5059 ձայն,

Ժառանգություն կուսակցություն – 0.75 տոկոս, 2709 ձայն,

Ժողովրդավարական ուղի կուսակցություն-0.22 տոկոս, 799 ձայն,

ՀՅԴ-1.62 տոկոս, 5882 ձայն,

Հայք կուսակցությունների դաշինք-0.19 տոկոս, 692 ձայն,

Ռեֆորմիստների կուսկացություն-0.22 տոկոս, 792 ձայն,

ՕԵԿ-1.09 տոկոս, 3948 ձայն:




Լրահոս