Սեպտեմբերի 25-ի միջոցառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 25–ին, ժամը 12:00-ին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում տեղի կունենա Մոսկվա-Երևան-Աստանա-Մինսկ տեսամիացում` ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի մասնակցությամբ:

Տեսամիացման ընթացքում կքննարկվեն հայ-ռուսական հարաբերությունները, ինտեգրացիոն փոխգործակցությունը, և ԵԱՏՄ հեռանկարներ և երկրների համատեղ նախագծերը:

***

Սեպտեմբերի 25-ին  ժամը 12 00 Հայացք մամուլի ակումբի հյուրն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Թեման՝ Երևանի ավագանու ընտրություններից դեպի ԱԺ արտահերթ ընտրություններ:

***

սեպտեմբերի 25-ին,  ժ09։30-ին՝ Երևանում,  «ԴԱԲԼԹՐԻ ԲԱՅ ՀԻԼԹՆ ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ ՍԵՆԹՐ» հյուրանոցի (հասցե՝ Գրիգոր Լուսավորչի փող., 4/2 շենք) Միլանո սրահում տեղի է ունենալու  Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական միություն առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի առաջին նիստը:

Սիրով  հրավիրում ենք ձեզ սեպտեմբերի 25-ին,  ժ09։15-ին ներկա գտնվելու միջոցառմանը և լուսաբանելու այն։

Տեղեկացնում ենք, որ նիստից առաջ,  ժ09։20-ին, լրագրողների համար կկազմակերպվի ճեպազրույց համանախագահների հետ։

Նիստի լուսաբանումը արարողակարգային է լրագրողները հնարավորություն կունենան ներկա գտնվելու միայն նիստի պաշտոնական մասին և լսել ողջույնի խոսքերը։

Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական Միություն առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի համանախագահներն են. հայկական կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե ԱԴԱՄՅԱՆԸ, եվրոպական կողմից` Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության բաժնի պետ Պետրոս ՍՈՒՐՄԵԼԻՍԸ:

Նիստին կմասնակցի և ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր ՍՎԻՏԱԼՍԿԻՆ։

***

Սեպտեմբերի  25ին՝ ժամը 11:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում  կհյուրընկալվի Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

ԹԵՄԱ՝  Երևանի ավագանու ընտություններին լրագրողների և լրատվամիջոցների գործունեության իրավունքների խախտման  ինչպիսի՞ դեպքեր են արձանագրվել:

***

Սեպտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը ԶԼՄ-ների հետ «Ավագանու ընտրություններից հետո. ո՞րն է «Ժառանգության» հաջորդ քայլը» թեմայով:




Լրահոս