Դավիթ Տոնոյանը Մուրացանի հոսպիտալում այցելել է նախօրեին վիրավորված զինվորին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 24-ին, այցելել է Մուրացանի կենտրոնական հոսպիտալ:

Նախարարն առաջինը տեսակցել է նախօրեին առաջնագծում վիրավորված զինծառայող շարքային Արթուր Գևորգյանին:

Արթուրի առողջական վիճակի մասին նախարար Դավիթ Տոնոյանը խոսել է բժիշկների հետ, հանդիպել ծնողներին։ Արթուրի վիճակը ներկայումս կայուն է։

Դավիթ Տոնոյանը շրջել է հոսպիտալում, հանդիպել այլ հիվանդների, Ռազմաբժշկական վարչության (ՌԲՎ) պետ Գայանե Հովհաննիսյանի և հոսպիտալի պետի հետ քննարկել հոսպիտալում բուժման կազմակերպման վերաբերյալ հարցեր։




Լրահոս