Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 27-ին պաշտոնական այցով ժամանել է Գերմանիա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Էրդողանն այցի շրջանակներում հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ:
Հանդիպումների ժամանակ կողմերը քննարկելու են Սիրիայում տիրող իրավիճակի, միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ մի շարք հարցեր:
Էրդողանի Գերմանիա այցն ավարտվելու է սեպտեմբերի 29-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում, որտեղ նա մասնակցելու է նոր մզկիթի բացման արարողությանը:
Էրդողանը վերջին անգամ Գերմանիա էր այցելել 2011թ., երբ դեռ վարչապետ էր։